Վրաստանի Ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են 1992 թվականին ծնված Նոդար Ա.-ին, ով կասկածվում է երեկ Ախալքալաքի Վաչիան գյուղում տեղի ունեցած հայ ընտանիքի դաժան սպանության մեջ: Հարուցվել է նաև քրեական գործ:

Ըստ հետաքննության տվյալների, Նոդար Ա.-ն գողության նպատակով Խաչոտյաններին պատկանող տան պատուհանից մտել է ներս, սակայն նրան նկատել է 37-ամյա տանտիրուհին: Դիմադրությունից հետո,  Վերջինս էլ, նա երկաթե ամրանով մահ պատճառող վնասվածք է հասցրել տանտերերին: 

Նոդար Ա.-ն փորձել է հրդեհել տունը, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մահացել է ընտանիքի 5-ամյա երեխան: Ձերբակալվածն ընդունել է մեղքը: