Այսօր առավոտյան մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը: 

Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը 71 տարեկան էր: Գրել սկսել էր վաղ պատանեկան տարիքից և 1965 թվականից տպագրվել: Նա հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից):

Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծություններ: