Օպերային երգչուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը կոչ է անում իշխանության ներկայացուցիչներին ողջախոհ լուծում գտնել ստեղծված իրավիճակի համար: Արձագանքելով «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո Երևանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ֆեյսբուքի իր էջում նա գրել է.

«Մարդն արժեք է, Հայ մարդն առավել ևս...

Տիգրան Մանսուրյանի արտաբերած խոսքերը հանգիստ չեն տալիս ինձ այս օրերին...

իջեք ձեր պատվանդանից, հարգելի՛ իշխանավորներ, դեմքով դարձեք դեպի ժողովուրդը, ականջալուր եղեք նրան, փորձեք լսել և հասկանալ նրա ցավը, գտեք ողջախոհ լուծումը դուրս գալու այս ծանր իրավիճակից...»: