Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը պատանդ էր վերցրել բուժօգնություն տրամադրելու համար ժամանած բժիշկներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ առողջապահության նախարարությունը, որտեղ ասվում է հետևյալը.

«Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ:

Տեղեկությունը մեծ վրդովմունքով ընդունած Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը խստորեն դատապարտում է անբարո այս քայլը և պահանջում շտապ ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին` առանց որևէ նախապայմանի:

Անգամ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ դեպքերի սկզբից մինչ օրս այս բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում նաև զինյալ խմբի անդամներին»: