Ձևավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբ, որը ստանձնել է խմբի անդամների իրավունքների պաշտպանությունը: Այս մասին տեղեկանում ենք «Իրավունքի Եվրոպա միավորում»-ի ֆեյսբուքյան էջից:

Խմբի կազմում են փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Մուշեղ Շուշանյանը, Կարապետ Բադալյանը, Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Արա Զաքարյանը, Արայիկ Պապիկյանը, Մոնիկա Մարգարյանը և Լուսինե Մարտիրոսյանը:

Խմբի մի քանի անդամներ դեռևս չունեն պաշտպաններ: