Օգոստոսի 7-ին, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում գտնվող հրաձգարանի տարածքում՝ կենդանիների կացարանում, հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նուբարաշենի խճուղու թիվ 15/3 հասցեում գտնվող Հայաստանի կինոլոգոսպորտային միության կինոլոգիական ծառայության տարածքում (տնօրեն Վ. Գ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.35-ի, 20.49-ին: Այրվել է երկհարկանի շինության 2-րդ հարկի սենյակներից մեկն ամբողջությամբ և միջանցքը՝ մասնակի (20 քմ), սատկել են 6 կատու, 2 շուն և 3 շան ձագ: