Հայաստանում տների կեսն առանց մարդ են, մարդկանց կեսն՝ առանց տուն:
Հայաստանում փորերի կեսը կիսակուշտ են, կեսը՝ անկուշտ:

Հայաստանը կիսատ-պռատ բաների երկիր է՝ կիսատ զգացմունքներ, կիսատ կրթություն, կիսատ աշխատանք, կիսատ ընտանիքներ, կիսատ-պռատ հայրենասիրություն...

Դա գալիս է, երևի, նրանից, որ ժամանակին երկիրս մի լավ կիսել են, հետո էլ՝ կեսերն էն կիսել, մի հատ էլ՝ կեսերի կեսերը...

Ու չի՛ հավաքվում, չի՛ ամբողջանում, չի՛ մեկտեղվում ոչինչ...

Արմենակ Ավետիսյան