Վայոց Ձորի մարզպետն ու «Վեդի Ալկո» ընկերության ղեկավարն այսօր Աղավնաձորում քննարկում են անցյալ տարի աղավնաձորցիների կողմից մթերված խաղողի գումարների վճարման հարցը, որն առաջիկա 15 օրվա ընթացքում կլուծվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Վայոց ձորի Աղավնաձոր համայնքում գյուղացիները երեխաներին այսօր դպրոց չեն ուղարկել՝ ի նշան բողոքի։