ԱՄՆ Յուտա նահանգի 12-ամյա բնակչուհի Արիանա Գուրդինը 7 տարեկան հասակից զբաղվում է որսորդությամբ: Այդ նպատակով նա իր հոր հետ մեկնում է Հարավաֆրիկյան Հանրապետություն, որտեղ նրանք միասին տարբեր տեսակի կենդանիներ են որսում:

Այդ ուղևորություններից մեկի ժամանակ էլ աղջիկն ընձուղտ է գնդակահարել, լուսանկարվել նրա հետ և լուսանկարը հրապարակել սոցցանցերում, ինչից հետո համացանցի որոշ օգտատերեր սկսել են խստորեն քննադատել ու մահվան սպառնալիքներ ուղարկել նրան: