Հալեպի փախստական հայ երեխաները... Այս տպավորիչ արխիվային լուսանկարը արված է 1926 թվականին Հալեպի հայկական գաղթակայանում, ուր ապաստանել էին ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ փախստականները: Լուսանկարում հայ երեխաների շարքն է, և նրանցից յուրաքանչյուրի ձեռքին իր օրապահիկ հացն է:

Լուսանկարի հեղինակը դանիացի անձնվեր միսիոներուհի, Հալեպի հայ փախստականների հետ կապված հումանիտար աշխատանքները համակարգող Կարեն Եփփեի լեհ աշխատակից Լեոպոլդ Կաշչիկն է՝ նա Կարեն Եփփեի հանձնարարությամբ լուսանկարում էր Հալեպի հայկական գաղթակայանը: Նման լուսանկարները Կարեն Եփփեն կցում էր իր նամակներին՝ Սիրիայում և այլուր ապաստանած հայ գաղթականների համար մարդասիրական օգնություն և քաղաքական կազմակերպություններից նյութական աջակցություն ստանալու նպատակով:

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: