Սևանա լճից ոռոգման նպատակներով ջրի բացթողումները սեպտեմբերի 13-ի դրությամբ դադարեցվել են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունից, այս տարվա ընթացքում` հունիս-սեպտեմբեր ամիսներին, Սևանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 167 միլիոն 135 հազար խորանարդ մետր ջուր:

Տարվա ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 94 միլիոն խորանարդ մետր ջուր: Եվս 17 միլիոն խորանարդ մետր ջուր լիճը ստացել է ստորերկրյա հոսքի միջոցով:

2016 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 60 սանտիմետր բարձրության վրա, ինչը 30 սանտիմետրով ավել է անցած տարվա նույն օրվա նիշից: