Oդի ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանալու է. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Վաղվա առավոտը դիմավորելու եք լազուր արևառատ երկնքով, իսկ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-27-ին ցերեկները աստիճանաբար բարձրանալու է 4-6 աստիճանով»,- գրել է նա: