Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ, հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցների մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով և շնորհել պատվավոր կոչումներ:

Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Այսպես՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության 60-ամյակի կապակցությամբ, մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջատար խմբագիր Ավետ Վարդգեսի Բարսեղյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության 60-ամյակի կապակցությամբ, մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարատ Ժորայի Օրդյանին շնորհվել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության 60-ամյակի կապակցությամբ, երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի պետ Կարեն Մաքսիմի Գիլոյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության 60-ամյակի կապակցությամբ, մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երաժշտական փոստարկղ» հաղորդաշարի հեղինակ-հաղորդավար Սուսաննա Հովհաննեսի Շահինյանը պարգևատրվել Մովսես Խորենացու մեդալով:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության 60-ամյակի կապակցությամբ, մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Հրաչիկի Զաքարյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա նվիրումի համար Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Նարա Սուրենի Շլեպչյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: