Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն.Ադոնցի փողոցի թիվ 8 շենքի ավտոկայանատեղիում՝ ավտոմեքենայի տակ նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: