Ինչպես տեղեկանում ենք Հալեպից, հայկական թաղամասում երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ռմբակոծության հետևանքով զոհված Գասպար Շատոյանն ամիսներ առաջ էր որդի ունեցել: Նա 30 տարեկան էր և Հալեպում մասնակցում էր հայկական թաղամասերի ինքնապաշտպանությանը: Նրա հետ զոհվել է նաև հալեպահայ Մովսես Մովսեսյանը, կան վիրավորներ: Հայկական թաղամասերը նյութական մեծ վնասներ են կրել: