Հոկտեմբերի 6-ին, ժամը 14.19-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արայի 3-րդ թաղամասի 3-րդ փողոցի տնակներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տնակից հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: