Հոկտեմբերի 12-ին, ժամը 10.12-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի բակում գայլը հոշոտել է այծեր:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Պ. Օ.-ին պատկանող անասնագոմում գայլերը հոշոտել են թվով 7 այծ: