Հոկտեմբերի 12-ին, ժամը 14.25-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Կոմիտասի 2-րդ փողոցի տներից մեկի միջանցքում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: