Բաքվում դատարանը Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահին՝ Ջահանգիր Գաջիևին դատապարտել է 15 տարվա ազատազրկման պաշտոնական դիրքի չարաշահման, մեքենայությունների մեղադրանքով: 

Դատարանը նաև պարտադրել է Գաջիևին վճարել բանկին 63 միլիոն մանաթ (39 միլիոն դոլար): Վերջինիս կինը՝ Զամինա Գաջիևան գտնվում է հետախուզման մեջ:

Եվս ութ հոգի այս գործով, որոնցից մի քանիսը բանկի աշխատակիցներ են, դատապարտվել են ազատազրկման տարբեր ժամկետներով: