Հիմա հարց եմ ցանկանում տալ բոլոր նրանց, ովքեր պայքարում են գաղութների ու քրեակատարողական այլ վայրերի պայմանների բարելավման համար: Ու՞մ պայմաններն ենք ցանկանում բարելավել՝ 22-ամյա տղայի կյանքը խլողի՞, թոշակառու տատիկից 250 դրամ գողացողի՞, անչափահաս երեխա բռնաբարողի՞։ Կոնկրետ ասեք, իմանանք: Հերիք չի՞, որ այդ կառույցներում պատիժ կրողները մեր հարկերի հաշվին օրը 3 անգամ հաց են ուտում ու շաբաթը մեկ էլ լողանում են: Հիմա դուք կբղավեք, որ այնտեղ անմեղ մարդիկ էլ կան, որ անարդարության զոհ են դարձել: Հա՛, կան, ավելի ճիշտ՝ հնարավոր ա, որ լինեն։ Ես գաղութ նստած ինչքան մարդ գիտեմ, իրանք մի բան արել են, որ նստել են, բայց դա ընդհանրապես առիթ չի տալիս նման բողոք բարձրացնելու: Պայքարեք, թող անմեղները դուրս գան, ոչ թե պայմանները բարելավեն: Մանկապարտեզ գնացող երեխաներից մեշոկով փող են կլպում մի քանի ժամ պահելու համար, իսկ մարդասպանների կյանքը պետք է բարելավենք:

Հ.Գ. Մենք էլ ենք անմեղ, բայց կյանքում գաղութ չենք նստել...

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: