78 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։

Հովհաննիսյանի ֆիլմերից շատերը մեծ ժողովրդականություն էին վայելում, դրանց թվում՝ «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.) , «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Ձախորդ Փանոսը» (1969թ.) և այլն։

1987թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր գործչի կոչման , 2013թ.՝ «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: Վերջին տարիներին բնակվում էր Մոսկվայում: