Կյանքի 88-րդ տարում այսօր Երևանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է հոգեբան, դատաբժշկական փորձագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արձակագիր Էլդա Գրինը:

Էլդա Գրինը ծնվել է 1928 թվականին` Թիֆլիսում։ Ասպիրանտուրան ավարտելով Մոսկվայում`1 955 թվականին Գրինը պաշտպանել է թեկնածուական թեզ հոգելեզվաբանության գծով։

Նույն թվականից մինչ օրս հոգեբանություն էր դասավանդում Երևանի պետական համալսարանում։

1968 -ից նաև զբաղվում էր դատահոգեբանական փորձաքննությամբ և համարվում Հայաստանում դատահոգեբանական փորձաքննության հիմնադիրը:

Էլդա Գրինը նաև բազմաթիվ գրքերի հեղինակ է, հանդես է եկել հայերեն և ռուսերեն պատմվածքներով։