Հոկտեմբերի 27-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված գործի շրջանակներում ձերբակալվել է փաստաբան Էլզա Զաքարյանը:

Նշենք, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանի հարցով Գլխավոր դատախազը երեկ միջնորդություն է ներկայացրել Արդարադատության խորհուրդ։ Երեկ ավելի ուշ Արդարադատության խորհուրդը դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու համաձայնություն է տվել: