Կառավարությունը կրկին մերժում է Զարուհի Փոստանջյանի «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» և դրան հարակից ՀՀ մի շարք օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ բացասական եզրակացության նախագիծը:

Նախագծի հարցի քննարկումը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մերժումը հիմնավորել է նրանով, որ նախագիծը հակասահմանադրական է և որ դրանով հաշվի չեն առնվել միջազգային իրավական չափանիշները:

Հիշեցնենք, անկախության առաջին իսկ տարիներից ընդդիմադիր քաղաքական գործիչներից կողմից ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ դրվող լյուստրացիայի մասին օրենքի նախագծերը մշտապես մերժվել են: Առհասարակ, հետխորհրդային տարածքում նման օրենքներ ընդունվեցին միայն մերձբալթյան 3 հանրապետություններում և Ուկրաինայում: