«Այսօր ՀՀ-ում ամենաշատը ձեր մասն է, դրսում Հրանուշն է Հակոբյան, որը դառնալու է համայն սփյուռքի նախագահ, իսկ դուք կդառնանք թոշակառուների նախարար, տակն ուրիշ բան չի մնալու». այսօր 2017 թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դիմելով Արտեմ Ասատրյանին:

Պատգամավորը շեշտեց՝ սոցապնախարարի ոլորտն ընդգրկում է շուրջ 700 հազար մարդ, որը տոկոսային առումով մեծանում է` կապված արտագաղթի հետ: «Եթե մենք 3 մլն բնակչություն ժամանակ ունեինք 500-600 հազար թոշակառու, ու դա կազմում էր մոտ 22 տոկոս, ապա առկա բնակչության պայմաններում այդ դաշտ դառնում է 33 տոկոս, այսինքն՝ դաշտը մեծանում է, սպառողական մասը` քչանում»,- ասաց նա և նշեց, թե ՀՀ-ում մնում է այն հատվածը, որը սոցիալական դաշտում է:

Նախարարը պատասխանեց, թե «բոլոր այն մարդկանց համար, որոնք բարիք են ստեղծում, նրանց համար հնարավորությունների լայնացում է նախատեսվում», որպեսզի սոցապնախարարության միջոցով վերաբաշխվի նրանց, ովքեր իրենք չեն կարող ստեղծել: