Գազի սակագինը նվազեցնելու մասին քայլը քաղաքական է: Դա ընտրություններին միտված քայլ է, որը իշխանությունը կատարում է տնտեսության հաշվին:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի»՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ուղարկվելիք հայտին՝սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման վերաբերյալ: