Փաստաբան Էմիլ Ամիրխանյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ Ամիրխանյանի գործառույթները ներառելու են պետական (դատական, ոստիկանության, դատախազության և այլ) ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերությունների համակարգում, Պալատի և միջազգային կառույցների միջև հարաբերությունների համակարգում, Պալատի հասարակայնության հետ կապերի ոլորտի, այդ թվում՝ Պալատի մամուլի խոսնակի աշխատանքի համակարգում, Պալատի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովում, Փաստաբանների նկատմամբ ներկայացված բողոքների քննարկման կազմակերպում և այլն։

Նշենք, որ Էմիլ Ամիրխանյանը 2016թ. ապրիլից զբաղեցնում էր Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնը։