Նոյեմբերի 12-ին, ժամը 06-21-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասում այրվում է վագոն-տնակ:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի թաղամասում Է. Հ.-ի թիվ 2/3 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.52-ին: Այրվել են տան ննջասենյակը (մոտ 20 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ):

Փրկարարները ննջասենյակի հատակին հայտնաբերել են 1958 թ.-ին ծնված Է. Հ.-ի դին (այրվածքներով):