- Ֆեյսբուքյան էջիս 4-օրյա տեղեկատվական հոսքը ամփոփելով՝ կարող եմ ասել, որ գոնե իմ պատի հիմնական քննադատողները մարդիկ էին, որոնց ես ճանաչում եմ որպես մեր բանակի մշտական սատարողների, մարդիկ էին, որոնց ես անձամբ գիտեմ որպես ապրիլյան պատերազմից հետո բանակի համար որևէ խնդիր լուծելու համար քունը կորցրած նվիրյալներ, ովքեր ամեն օր մի բան գտնում են, հայթայթում, բերում, տեղ հասցնում ու չեն խոսում դրա մասին։

- Կային նաև նախաձեռնությունը պաշտպանողներ։ Ցավոք, նրանցից շատերը, սխալ ընկալելով քննադատությունը, ոչ թե ներկայացնում էին գաղափարի դրական լինելը, այլ հարձակվում էին քննադատողների վրա ու դրանով իսկ սխալ ուղղությամբ տարան թեմայի քննարկումները: Անձնական դաշտում հարվածներով տեղ չեք հասնելու, պարոնա՛յք:

- Իմ հորդերն է բոլորին. տղե՛րք, ապրիլից մի «խրամատում» էինք, իրականում դուրս չեք եկել այնտեղից, պարզապես ժամանակավորապես «խրամատի» տեսքն է փոխվել: Հիշե՛ք, որ այդ տեսքը կարող է ընդամենը մի քանի ժամում նորից փոխվել, ու նորից իրար մեջք է պետք լինելու պահել: Մի՛ վիրավորեք այլ կարծիք ունեցողին, վաղը կարող է հենց նա լինի ձեր կյանքը փրկողը։

- Իշխանություննե՛ր, մի՛ թողեք կուրորեն ձեր հրահանգը կատարողներին վիրավորել սրտացավ քաղաքացիներին: Բացատրե՛ք, որ պետք է հարգել քննադատողներին և այլընտրանքային ուղղություններ առաջարկողներին, ու ստիպեք, որ ներողություն խնդրեն անընդունելի պիտակավորումների համար: Պահաջե՛ք ներողություն խնդրեն «տականք», «դավաճան» ու այլ բառերի համար, որոնք ասվել են բանակի իրական օգնողների հասցեին նույնպես:

- Իշխանություննե՛ր, «ոտի տակ» տալով մարդկանց կարծիքը՝ միայն ու միայն անարդարության զգացումն եք խորացնելու և հարվածելու եք արժանապատվությանը: Իշխանություննե՛ր, գտե՛ք բանալին դեպի հայաստանցու սիրտը և մի՛ կորցրեք քննադատողներին:

- Իսկակա՛ն օգնողներ, հանկարծ չհոգնե՛ք, չնեղանա՛ք, չընկճվե՛ք, բոլորս լավ էլ գիտենք, որ ոչ ոք մեր վատը մեզանից չի տանելու, բայց մեր բանակը մերն է:

Հայո՛ց բանակ, դուխով:

Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից: