ԱԺ նիստում ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ կողմ է քվեարկելու այս նախագծին. «Քանի որ սա հայոց բանակի մարտունակությունը բարձրացնող օրենքի նախագիծ է: Այն զինվորը, որի միտքն ազատ է մտահոգությունից, թե ինչ է լինելու իր ընտանիքի հետ, արդյոք սոված կմնա՞ն իր երեխաներն ու ծնողները, եթե իր հետ մի բան լինի, այդպիսի զինվորն ավելի է կենտրոնացված իր մարտական գործողությունների վրա ու նրա գործողություններն ավելի պրոֆեսիոնալ են»: