ԱԺ այսօրվա նիստում ելույթ ունենալով՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց. «Թեպետ այս նախագծի անվանումն է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», սակայն սա ընդհանրապես կապ չունի ոչ մեր պաշտպանության հետ, ոչ էլ ընդհանրապես գաղափարի հետ: Սա օրենք է, օրենքի նախագիծ է, իրոք մուրացկանության մասին: Սա է ամբողջ մեր հանրության ընկալումը: