ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանին։ Այս մասին ասել է Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը։

Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ Քրեական օրենսգրքի 238–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (զենք զինամթերք շորթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) եւ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 11-րդ կետերով:

«Արմեն Բիլյանն իրեն առաջադրված մեղադրանքներում մեղավոր չի ճանաչում։ Մենք նախաքննական մարմնից խնդրել ենք ապացույցները»,– ասաց Արմինե Ֆանյանը։