Ազգային ժողովն այսօր 102 կողմ, 3 դեմ և 0 ձեռպահ քվեարկությամբ առաջին ընթեցմամբ ընդունեց զոհված զինծառայողների կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին քաղաքացիների աշխատավարձերից 1000-ական դրամ պարտադիր կարգով փոխանցելու մասին օրինագիծը։

Մինչ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քվեարկությունը՝ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը վարման կարգով ձայն խնդրեց և նշեց, որ չի մասնակցի քվեարկությանը: