Նոյեմբերի 19-20 Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում անցկացվելու է «Your Own Business» կոչվող բիզնես թրեյնինգ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լավագույնս տիրապետել բիզնես հմտություններին, կարողանալ կիրառել համապատասխան գործիքները սեփական բիզնես հիմնելու, այն զարգացնելու և ինովացիոն լուծումներ տալու համար: Այս ամենի վերաբերյալ առավել մանրամասն զրուցեցինք թրեյնինգի կազմակերպիչ «Մոշն Թայմ» գովազդային ընկերության ներկայացուցչի հետ: 

-Վերջին շրջանում բավականին հաճախակի են դարձել կազմակերպվող բիզնես-թրեյինգները և դասընթացները: Ինչո՞վ է տարբերվելու և ի՞նչ է առաջարկվում Ձեր կողմից կազմակերպված թրեյնինգի շրջանակներում:

-Թրեյնինգը այլ դասընթացներից տարբերվում է նրանով, որ մենք տրամադրում ենք ոչ միայն գիտելիք, այլ նաև հնարավորություն ենք տալիս ստեղծել Ձեր բիզնեսը օնլայն հարթակում: Սովորեցնում ենք տիրապետել բազում գործիքների՝ սեփական բիզնեսը հիմնելու համար՝ հատուկ ծրագրով: Թրեյնինգից անմիջապես հետո կարող ես իրագործել Քո ստացած գիտելիքները և ստանալ ցանկալի արդյունք:


-Ովքե՞ր են վարելու թրեյնինգը, և ու՞մ համար է այն նախատեսված


-Թրեյնինգը վարելու է Արսեն Շահինյանը, ով «Your Business» ծրագրի հեղինակն է, թրեյնինգի հյուրն է լինելու նաև բիզնես թրեյներ Վահե Այվազյանը: Թրեյնինգը նախատեսված է նրանց համար, ովքեր
- ցանկանում են ձեռք բերել օնլայն վաճառքի ու բիզնես բնագավառի հմտություններ
- մարդկանց, ովքեր ուզում են հիմնել իրենց սեփական բիզնեսը, բայց չգիտեն ինչպես և ինչից սկսել
- ուսանողների, ովքեր ցանկանում են համատեղել աշխատանքը և ուսումը

-Սա Ձեր կողմից կազմակերպված առաջի՞ն թրեյնինգն է, նախատեսվու՞մ է ապագայում ևս մեկ նման դասընթացի անցկացում


-Սա առաջին քայլն էր դեպի նոր հարթակ, և մենք վստահ ենք, որ այն կունենա դրական արձագանք, և յուրաքանչյուր մասնակից լուրջ գիտելիքներով կհեռանա: Նման ծրագրերը շարունակական բնույթ կկրեն, և հասարակության պահանջարկը հաշվի առնելով, կընտրվեն թեմաները:

-Մոշն Թայմը նախատեսում է նաև հետագա աշխատանքային համագործակցություն դասընթացի մասնակիցների հետ: Մի փոքր կմանրամասնե՞ք՝ ինչի մասին է խոսքը:


-Թրեյնինգից հետո բոլոր ցանկացողները կարող են դիմել «Your Business» ծրագրի հեղինակ Արսեն Շահինյանին, ով արդեն մի քանի տարի է մասնագիտացած է այդ ոլորտում՝ հետագա աջակցության և առաջիկա կարևոր քայլերի իրականացումը ռեալիզացնելու համար: