Նոյեմբերի 16-ին, ժամը 14:40-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկվեց 30-ամյա Արսեն Ալոյանը: Նրան քրեական հետախույզները հայտնաբերեցին Երևանի Հովսեփ Օրբելու փողոցում:
Նախկինում չդատապարտված Արսեն Ալոյանը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդ առևանգելու մեղադրանքով:

Նրա նկատմամբ հետախուզումը հայտարարվել էր 7 տարի առաջ՝ 2009 թվականի հունիսի 16-ին, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Արսեն Ալոյանը տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: