«Մինչև 1998թ. եղել է շատ համեստ պետական ապարատ. եթե Բաբկեն Արարքցյանը ուներ երեք օգնական, ապա այսօր Գալուստ Սահակյանն ունի քսան ռեֆերենտ, օգնական: Երեք, իսկ որոշ տեղերում էլ երեքուկես անգամ ուռճացվել է պետական ապարատը: Այդ մարդկանց պահպանման ծախսերի ու աշխատավարձերի խնդիր է առաջ գալիս: Ամեն տարի 250 չինովնիկով ավելանում է մեր պետական ապարատը, նրանց թվի ավելացումն ավելի մեծ տեմպերով է լինում, քան նրանց կատարած գործառույթները»,- նշեց պատգամավորը հավելելով, որ ՀՀ-ն ունի 1100 հարկային տեսուչ, որոնք սպասարկում են 80 հազար կազմակերպության. «Համեմատենք Վրաստանի հետ, որտեղ տեսուչների նույն թիվը սպասարկում է 413 հազար կազմակերպության: Այսինքն՝ ՀՀ-ում Վրաստանի համեմատ հարկային սպասարկմանը չորս անգամ ավելի տեսուչ է նշանակված»: