Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, նոյեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ըստ ԱԻՆ կայքի՝ քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: