Ասեմ իմ կարծիքը Սասնա Ծռեր հիմնադրամի վերաբերյալ

Հիմնադրամը բացելու հայտարարությունը եղավ հենց այն պահին, երբ 4 կողմից մենք և հատկապես ես, նամակներ էի ստանում, որում խնդրում էին բացել հիմնադրամ, որը կօգներ Սասնա Ծռերի ընտանիքներին, կաջակցեր նրանց դժվարին իրավիճակներում: Երբ հայտարարվեց Արուսյակի կողմից այդ առաքինի առաքելությունը իր ձեռքը վերցնելու և Սասնա Ծռեր անունով հիմնադրամ բացելու մասին, անկեղծ ասած շատ ուրախացա, քանի որ ես անչափ ծանրաբեռնված էի և չէի կարող համատեղել այդ գործը իմ աշխատանքի հետ: Երբ Հիմնադրամը սկսեց գործել և հայտարարեց, որ ինքը չի հարում որևէ քաղաքական շարժման կամ խմբի, դա էլ փորձեցի ընդունել և հասկանալ, բայց երբ այդ նույն հիմնադրամը բացողների մի մասը սկսեց քարկոծել, ծաղրել Ծռերին և Հիմնադիրին, ոչ միայն զարմանք ապրեցի այլ նաև տարակուսանք, թե ինչ նպատակ են հետապնդում Սասնա Ծռերի անվան օգտագործումը և միևնույն ժամանակ այդ ծաղրն ու թունոտ գրառումները Ծռերի և նրանց գաղափարակից ընկերների վերաբերյալ: Ստեղծվեց իսկապես զավեշտալի մի իրավիճակ, որը բնականաբար պետք է առաջացներ ընթերցողների, պայքարում գտնվողների, ինչպես նաև Սասնա Ծռերի հարազատ հագաբարձուների մոտ զարմանք և զայրույթ: Ես ինքս էլ եմ եղել մեկ այլ հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձու, որը օգնել է քաղհալածյալներին և քաղբանտարկյալներին: Մեր հիմնադրամն էլ ժամանակին պաշտպանել և աջակցել է բոլոր այն պայքարողներին, ում հետ հնարավոր է, որ ունեցել է որևէ գաղափարական տարաձայնություն: Սակայն մեր հիմնադրամի պաշտոնական էջում, կամ մեր էջերում մենք երբեք չենք ծաղրել մեր շահառուներին: Մենք ազնիվ ենք եղել մեր առաքելության մեջ: Սա է, այն հիմնախնդիրը, որը և ստեղծել է նման իրավիճակ, և որտեղ առաջացել է անվստահություն: Ի վերջո ծիծաղելի է քարկոծել նրանց ում օգնում ես: Անբարո է, բացել հիմնադրամ օգտագործելով մի խմբավորման անուն, որը ամիսներ առաջ հերոսաբար նայեց մահվան աչքերին, և այսօր գտնվում է անազատության մեջ, անբարո է նրա անունը օգտագործելով նրան ծաղրելն ու քարկոծելը: Ավելի ազնիվ է հրաժարվելը այդ անունից, և դրանից հետո ազատ եք ձեր գաղափարները քարոզել:

ՀԳ Այն ինչ գրված է այստեղ, պատճառներից մեկն է, որի հետևանքով Հիմնադրամը լքել են Արմենակ Կյուրեղյանը և Նանոր Սեֆիլյանը: Նրանց մոտեցումը միանգամայն արդարացի է: Բացի այդ, եթե ստեղծում ես կառույց, ապա պարտավոր ես հարգել մյուսների կարծիքը: Ընդհանրապես էթիկան էլ լավ բան է և պարտադիր բան է: Մարդուն ժամադրելն ու ուշանալը կամ սպասեցնելն ու չներկայանալը ամենևին քաղաքավարության նորմերի մեջ չեն մտնում:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Սյուզան Սիմոնյանը: