«Ինչպես և կանխատեսվել էր, երեկվանից արկտիկական օդային հոսանքների ներհոսքը մեր հանրապետության տարածք սկսվել է: Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազել է՝ Աշոցքում գիշերը հասնելով մինչև -23 աստիճան ցրտի:

Նրա փոխանցմամբ մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ արկտիկական օդի ներհոսքը շարունակվելու է, օդի ջերմաստիճանը կիջնի: Երևանում արդեն նոյեմբերի 23-24-ի գիշերները կգրանցվի -7-8 աստիճան ցուրտ, ցերեկային ժամերին' հազիվ կհասնի +3+4 աստիճանի:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանում ևս ջերմաստիճանը այդքան կնվազի, Սուրենյանը պատասխանեց. «Երեկ Հայաստանից մոտ 300 կմ հյուսիսով անցել են մինչև -25 աստիճան ջերմաստիճան ունեցող օդային հոսանքներ: Ես նշել եմ, որ եթե հանկարծ դրանք մտնեին մեր երկիր, Երևանում -20 աստիճան սառնամանիքը պատրաստ էր: Դրանք ներխուժել են Վրաստան առաջացնելով ուժեղ փոթորիկ»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: