Անվավեր է ճանաչվել մի շարք դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում։

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությանը կայքը։ Այդ դեղերն են.

• «Նոքսաֆիլ (պոսակոնազոլ)» դեղակախույթ ներքին ընդունման, 40մգ/մլ, 123մլ ապակե տարա և չափիչ գդալ

• «Վիկտրելիս, (բոցեպրեվիր)», դեղապատիճներ, 200մգ 336/84x/4x1/ բլիստերում:

Դեղերի գրանցումն անվավեր է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարի հրամանով՝ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Շերինգ-Փլաու Սենտրալ Իստ ԱԳ-ի ընկերության լիազոր ներկայացուցչի գրությունների հիման վրա։

Նշվում է, որ վերոնշյալ դեղերը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել են 2013 թվականին, բայց չեն ներմուծվել: