Այս գիշեր Երևանում գրանցվել է -7...-8 աստիճան ցուրտ:

Այս մասին Facebook կայքի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Տաշիրում (Կալինինո) գրանցվել է -26, Աշոցքում՝ -23, Վարդենիսում, Ապարանում, Ծաղկահովտում՝ -16 աստիճան»,-գրել է Գագիկ Սուրենյանը։