Բաքուն թաղում է «մադրիդյան սկզբունքները». Ալիևն երազում է «վերադառնալ» Երևան ու Սյունիք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսօր իրենք չեն պատրաստվում ռազմական ճանապարհով գրավել Երևանը, Մեղրին, Գորիսը, սակայն կգա ժամանակը և իրենք կվերադառնան «իրենց պատմական հողերը»։
Ալիևն անդրադարձել է Ադրբեջանի տնտեսության աճին ու ժողովրդագրական պատկերին նշելով, որ երկրի բնակչությունը շուտով հատելու է տաս միլիոնի սահմանը։Ադրբեջանի նախագահը զուգահեռներ է անցկացրել ՀՀ–ում տիրող իրավիճակի հետ` շեշտը դնելով տնտեսական ծանր վիճակի, արտաղթի, ցածր ծնելիության վրա։

Եթե հետևություններ անենք Ալիևի հայտարարությունից ու դիտարկենք այն որպես ռազմավարություն, ապա Բաքուն հավակնում է ոչ միայն Արցախին`այսօրվա սահմաններով, այլ նաև Երևանին, Սյունիքին և ՀՀ այլ տարածքներին։

Որն է Ադրբեջանին զսպող գործոնը, որ նրանք դեռևս այս պահին ռազմական ճանապարհով չեն ցանկանում «վերադարձնել» Երևանը, Զանգեզուրը`միայն ՌԴ–ի գործոնն է, ինչքան էլ արևմտամետներն ու ռուսաֆոբները նշեն, թե ռուսական ռազմաբազան ոչինչ չի տալիս`նրանք չեն գիտակցում մեկ պարզ բան`ռուսական գործոնի բացակայության պայմաններում Երևանը տանկային, հրետային հարձակման կենթարկվի թե Նախիջևանից`թուրք–ադրբեջանական միացյալ զորախմբով ու ճեղքում կիրականցվի Սյունիքով, իսկ մյուս կողմից`ադրբեջանական բանակը մերձարաքսյան շրջաններով, որոնք այժմ վերահսկվում են ՊԲ–ի կողմից ընդառաջ կգնան Սյունիքը ճեղքող բանակային զորամիավորումներին։

Թուրքիան ունի մեկ միլիոնի հասնող բանակ`Ադրբեջանի բանակի հետ միասին հայ–թուրքական ու ադրբեջանա–հայկական սահմաններին միաժամանակյա հարվածին դիմակայելը եթե չասենք անհնարին, ապա գոնե շատ բարդ լինի։
Հարցը ռուսամետ կամ հակառուս լինելու մեջ չէ`պարզ տրամաբանություն է և ով չի գիտակցելու դա`կամ արտագաղթելու է Երևանի վրա առաջին արկերն ընկնելուց կամ ուղղակի իրական քաղաքականությունից ու վերլուծական ընդունակություններից զուրկ է։

Ինչ վերաբերվում է Արցախին, ապա Բաքուն գնալու է մանր սադրանքների`ականանետերով, նռնականետերով հարվածելու հայկական ուժերին`պատճառելով մարդկային կորուստներ ու դա այնքան ժամանակ,քանի Արցախն ամբողջությամբ չի հայաթափվի`դա պարզ տրամաբանություն է`Իսկանդերներն այստեղ ոչ մի բան անել չեն կարողանա`Բաքուն չի գնում Ստեփանակերտի կամ Շուշիի հրետակոծության կամ չի հարվածում Արցախի մայրաքաղաքին Սմերչով`նրանք «սեղմում են օղակը»`պատճառում մարդկային կորուստեր, չհատելով «կարմիր գիծը»`լայնածավալ պատերազմ չհրահրելու համար։

Հայկական կողմի պատասխանն Ալիևին պետք է արտահայտվի տնտեսության ուժեղացմամբ`արտագաղթի դադարեցմամբ, ժողովրդագրական վիճակի իրական շտկմամբ, բանակի արդիականացմամբ`ռուսական, ամերիկյան, ֆրանսիական նշանակություն չունի, գնել զենքեր, որոնք կուժեղացնեն բանակը։
Ինչ վերաբերվում է առաջնագծին, ապա հարվածները պետք է լինեն ասիմետրիկ, ինչքան էլ դրա մասին խոսվում է, այդպիսի հարվածներին դեպքում Ադրբեջանն այսքան լկտի չէր լինի առաջնագծում`ապրիլյան քառօրյա շատ բան փոխեց թե նրանց հոգեբանության, ռազմավարության մեջ, իսկ որոշակի դիրքեր ճեղքելը «մթագնել» է նրանց ուղեղը ու նրանք սկսել են հավատալ սեփական ուժերին, ինչը շատ վտանգավոր տենդենց է հայկական կողմերի համար։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artem.balasanov