Փարիզում գրանցվել է վերջին 10 տարվա ընթացքում օդի աղտոտման ամենաբարձր մակարդակը, հաղորդում է Sky News-ը:

Նշվում է, որ ծխամշուշի պատճառը փոխադրամիջոցներն են, ինչպես նաև` անտառային հրդեհները: Արդեն երկրորդ օրը քաղաքի հասարակական տրանսպորտն աշխատում է անվճար հիմունքներով:

Աղբյուրը մանրամասնում է, որ սեփական ավտոմեքենայից օգտվելու իրավունք ունեն այն բնակիչները, որոնք կենտ համարանիշներ ունեն, 3-ից ավելի մարդ ունեն փոխադրամիջոցում կամ օգտվում են էլեկտրական կամ հիբրիդային շարժիչից: