Ուշադրություն Դեկտեմբերի 8-9-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ 20-25 մ/վ արագությամբ: Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 9-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, 10-12-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում՝ Դեկտեմբերի 9-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ի երեկոյան ժամերին, 11-ին, 13-ին հնարավոր են թույլ տեղումներ: Երևանի դեկտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.90C (1981 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -14.30C (1994 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.20C