Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սերգեյ Լավրովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտինը (Ֆրանսիա):

«Երեկ երեկոյան Համբուրգում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և եռանախագահների հանդիպումը»,- գրել է Բալայանը: Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Պատրաստեց՝Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ