Աղքատ, բայց հպարտ բնութագրումը մեր իրականության մեջ վաղուց է հայտնի: Սակայն փոխվում են ժամանակները…
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2016 թ.-ի հունվարի դրությամբ՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2.998.600:

Ըստ նույն ԱՎԾ-ի տվյալների՝ Հայաստանում աղքատ է բնակչության մոտ 30 տոկոսը: Ըստ վերջին տվյալի՝ ավելի քան 800.000 մարդ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը քայլեր է ձեռնարկել, որպեսզի սոցիալապես անապահով խավը գազի և էլեկտրաէներգիայի համար վճարի ավելի ցածր գումար:
Արդեն իսկ պարզ է, որ գազի գնի համար սոցիալապես անապահով խավը սպառած առաջին 300 խմ-ի դիմաց վճարելու է 100 դրամ: Իսկ էլեկտրաէներգիայի սակագնի հարցը քննարկման փուլում է:

Իսկ հիմա ամենահետաքրքիրը: Սոցիալապես անապահով խավ հանդիսացող ընտանիքների թիվը, ովքեր օգտվելու են գազի էժան սակագնից, հասնում է 49.500-ի: Եվ եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանում ընտանիքները բաղկացած են միջինը 6 հոգուց (չնայած ավելի քիչ են), ստացվում է, որ արտոնությունից օգտվելու է առավելագույնը 300.000 մարդ:
800.000 աղքատ, 300.000 սոցիալապես անապահով…
Ստացվում է, որ Հայաստանում 500.000 մարդ աղքատ է, բայց ոչ անապահով:
Նախկինում աղքատ էինք, բայց հպարտ, իսկ այսօր աղքատ ենք, բայց այնքան հպարտ, որ անապահով էլ չենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.pipoyan/posts/371491656538722