ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Իրինա Քոչարյանը շարունակում է պնդել ԲՀԿ ցուցակով պատգամավոր դառնալու ցանկությունը։ ԲՀԿ-ին էլ Նաիրա Զոհրաբյանից հետո հաջորդ՝ ութերորդ հորիզոնականը զբաղեցնելու համար կին թեկնածու է անհրաժեշտ, որն օրենքի պահանջ է։

ԲՀԿ-ում կողմնակից չեն Իրինա Քոչարյանին, նախ, որովհետև նա հայերեն առհասարակ չի խոսում, և երկրորդ՝ այդ դեպքում ԲՀԿ-ն կարող է կրկին կապվել երկրորդ նախագահի հետ։ ԲՀԿ ցուցակի երկրորդ կին թեկնածուի տեղի համար պայքարում է նաև դեռևս «Ոչիշխանական քառյակի» ժամանակներից Ծառուկյանի հետ լավ հարաբերություններ պահպանած ՎՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը։