Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2016 թ. դեկտեմբերի 16-ից գործարկվելու է «Մ-3 Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի վարչական տարածքով անցնող հատվածում տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: