Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապն այսօր նշում է 80-ամյա հոբելյանը։ Նրան ուղղված շնորհավորանքներ են ստացվում աշխարհի բոլոր ծայրերից, իսկ քահանայապետի առողջության համար աղոթում են 1.2 մլրդ կաթոլիկներ՝ հայտնում է TASS գործակալությունը։

Խորխե Մարիո Բերգոլիոն ծնվել է Բուենոս Այրեսում՝ իտալացի գաղթականների ընտանիքում։ Ընտանիքի 5 երեխաներից կրստսերն է։

266-րդ հովվապետը, ով ընտրվել է 2013 թվականի մարտի 13-ին, պատմության մեջ կմտնի որպես առաջին լատինաամերիկացի, առաջին ճիզվիտ և որպես առաջին Ֆրանցիսկոս պապ։