Սուրեն Սարգսյանի գրառումը.

«Իհարկե Հայաստան-Իրան համագործակցությունը: Իսրայելական անօդաչուները, որոնք ապրիլյան դեպքերի ժամանակ տասնյակ մարդկային կյանք խլեցին, ունեն իրենց հակաթույնը: Դա Իրանական արտադրության հակաԱԹՍ համակարգերն են, որոնք ստղծվել են հենց Իսրայելական ԱԹՍ համակարգերին հակազդելու համար: Նույնսիկ եթե այս զենքի ձեռքբերումն Իրանից արգելված է, Իրանի հետ պայմանավորվածության արդյունքում ՀՀ տարածքում կարելի էր փոքր գործարան հիմնել և զենքը տեխնիկապես արտադրված կլիներ ՀՀ-ում: Իսկ եթե Իսրայելում ռեզիդենտ դեսպան ունենաինք, ապա Ադրբեջան-Իսրայել հարաբերություններին հակազդելու այլ մեխանիզմներ էլ կունենաինք:

Այս առումով Նետանյահուի այցը Բաքու և Իրանի նախագահի Հայաստան կատարելիք այցը տրամաբանական է թվում՝ մանավանդ Հայաստան-Ադրբեջան, Իրան-Իսրայել հակամարտության հարթության մեջ: Հիշեցնեմ, որ ըստ Ալիևի Ադրբեջանն Իսրայելից ընդհանուր առմամբ գնել է 5 մլրդ դոլարի զինամթերք»: